Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

01-12-2019 14:56

Ստեփանակերտում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին:

Lragir.am,
01-12-2019 14:56