Հայկ Մարությանը Կենտրոնի թաղապետ է նշանակել

02-12-2019 00:41

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է:

Lragir.am,
02-12-2019 00:41