Տարոնի ոստիկանները բացահայտել են Վանաձորում տեղի ունեցած հոր և որդու դանակահարությունը

02-12-2019 19:00

Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին: Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Բուժհաստատություն մեկնած ոստիկաններին չհաջողվեց զրուցել դանակահարված անձանց հետ․ նրանք վիրահատվում էին: Տարոնի բաժնի քրեական հետախույզները կատարվածի հանգամանքները պարզեցին ու հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում: Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 50-ամյա տղամարդու և քրոջ որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել: Պարզաբանումների ընթացքում երիտասարդը դանակահարել էր քեռուն ու քեռորդուն: Տարված բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից էլ ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Lragir.am,
02-12-2019 19:00