Շահեն Հարությունյանը ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա

02-12-2019 22:05

Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»: Հիշեցնենք, որ ՌԴ Արմավիր քաղաքի դումայի պատգամավորներից մեկը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակը: Ավելի ուշ Շահեն Հարությունյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իր արարքը: Ակն ընդ ական, ատամն ընդ ատամամ: Պատասխան Վինոգրադովին: Gepostet von Shahen Harutyunyan am Montag, 2. Dezember 2019

Lragir.am,
02-12-2019 22:05