Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր

02-12-2019 23:57

Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգա ինքնատիպ ու ավանդական դարձած ձեռնարկով: Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00 նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար: Երեկոյին, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև  անակնկալ մենակատարներ, որոնց ելույթները ևս տոնական տրամադրություն կստեղծեն:

Lragir.am,
02-12-2019 23:57