Մ. Հայրապետյանի և Հ. Հովհաննիսյանի այցը Ֆինլանդիայի ուսումնական հաստատություններ

02-12-2019 23:55

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի և տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆինլանդիայի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ թե´ տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաների, թե´բուհերի ու դպրոցների ներկայացուցիչների հետ: Կրթության ոլորտի զարգացումը համարելով պետության զարգացման հիմնաքարային ուղղություն` պատգամավորները ձեռնամուխ են եղել աշխարհում լավագույններից մեկը համարվող ֆիննական կրթական համակարգին տեղում ծանոթանալու և լավագույն փորձը Հայաստանում ներդնելու աշխատանքին: Այցի առաջին օրը Մ. Հայրապետյանն ու Հ. Հովհաննիսյանը, նախ, այցելել են հայտնի Մերիլահթի հանրակրթական դպրոց, այնուհետև Հելսինկիի համալսարան: Պատգամավորները շրջայց են կատարել ուսումնական հաստատություններում, ծանոթացել Ֆինլանդիայում կրթության գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկումներ ունեցել ոլորտի պատասխանատուների հետ:

Lragir.am,
02-12-2019 23:55