ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը դատապարտում է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմը

02-12-2019 23:51

Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին: «Դատապարտում ենք տեղի ունեցածը: Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում: Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծեց Վլադիմիր Կարապետյանը:

Lragir.am,
02-12-2019 23:51