Հայկ Մարությանի հրաժարականն անխուսափելի՞ է։ Ո՞վ է քաղաքապետի թեկնածուն. Հրապարակ

03-12-2019 08:02

Հրապարակ թերթը գրում է. «Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը: Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է: Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին: «Ոչ մեկը: Ամենահավանական թեկնածուն Հրաչ Սարգսյանն է, որն «Առաքելություն» կուսակցությունից է, ինչը մինուս է իր համար: Հասկանալի է, չէ՞, ոչ մի դեպքում Փաշինյանը չի համաձայնի, որ այլ կուսակցության ներկայացուցիչ դառնա քաղաքապետ»: Սարգսյանը կդառնա իմքայլական: «Չէ, ավելի լուրջ բան կա՝ երբ Մարությանն արձակուրդում էր, ԺՊ-ն Հրաչն էր, Հրաչին մեղադրում են թղթաբանության մեջ կեղծիք թույլ տալու մեջ՝ այդ հարցով Դավիթ Խաժակյանը դիմել է դատախազություն: Հրաչի գնալուց հետո մյուս փոխքաղաքապետը՝ Հայկ Սարգսյանն է դարձել ԺՊ, ինչի իրավունքը չուներ»: Մտածվա՞ծ են արել: «Չեմ կարող ասել, բայց չեմ բացառում, կարող էին հրամանն այնպես տալ, որ Մարությանն արձակուրդ գնալիս իր լիազորությունները դներ նախ Հրաչի, հետո՝ Հայկի վրա, նոր գնար: Հայկը չի կարող քաղաքապետ ընտրվել՝ ավագանու անդամ չէ, իսկ Հրաչը կարող է, նրան էլ թաթախեցին էդ պատմություն-կեղծիքի մեջ»: Հաջո՞րդն ով է «Իմ քայլից»: «Չկա հարմար թեկնածու, բայց միշտ կարելի է որեւէ «պոլի փետի» դնել»:

Lragir.am,
03-12-2019 08:02