Նիկոլայ Սարիբեկյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

03-12-2019 20:18

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը: Այս մասին Սարիբեկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,- գրել է Սարիբեկյանը:

Lragir.am,
03-12-2019 20:18