«Ձմեռը մոտ է, երևանյան դժոխային ճանապարները՝ ևս: Անձնական փորձս, կարծում եմ, կհետաքրքրի շատերին…»

05-12-2019 11:23

Arenanews.am. Ձմեռը մոտ է, երևանյան դժոխային ճանապարները՝ ևս: Անձնական փորձս, կարծում եմ, կհետաքրքրի շատերին, այդ պատճառով էլ կիսվում մի քանի նրբություններով, որոնք հատկապես նյարդայնացնում են ինձ: Եվ այսպես, Շատ վարորդներ, ականջ չդնելով ԱԻՆ հորդորներին, ձմռանը՝ սառցապատ կամ ձյունով ծածկված ճանապարհներին շարունակում են երթևեկել ամառային անվադողերով: Իրենց «էքտրիմի» սիրահար համարող շատ վարորդներ փորձում են պտտել մեքենան մերկասառույցի վրա. դժբախտաբար, միշտ չէ, որ այս փորձերը հաջող ավարտ են ունենում: Տաքսու շատ վարորդներ «խնայում են»՝ մեքենան չտաքացնելով. Դեռ լավ է, որ չեն հետևում չինացի այս կնոջ օրինակին: Այդուհանդերձ, կարող ենք ապահովագրել ինքներս մեզ այս դժվարություններից ու պարզապես տաքսի պատվիրել: Թեպետ այս դեպքում էլ շատ հաճախ գալիս են մեքենաներ, որոնք  ունեն վերևում թվարկածս բոլոր անհարմարությունները՝ կեղտոտ են, չջեռուցվող: Բարեբախտաբար, կա այլընտրանք, այն է՝ պատվիրել բարձր դասի մեքենա: Ես օրինակ, առաջ օգտվում էի Яндекс Такси Старт-ից և U Taxi-ի ամենամատչելի առաջարկից, բայց այնպես չէ, որ գոհ էի: Ավելի ուշ սկսեցի օգտվել նաև Яндекс-ի ավելի բարձր սակագնով տարբերակներից. այս դեպքում էլ ավելի շատ էի վճարում, բայց և ապահովագրված չէի, որ պատվիրածս մեքենան ավելի լավը կլինի: Երբեմն օգտվել եմ նաև GG-ից, բայց այնտեղ էլ կրկին նույն խնդիրներն էին: Հիմա Яндекс-ը փոխել է սակագնային առաջարկները ու պետք է փաստեմ, որ բավական լավ է: Որպեսզի վստահ լինես, որ կգա իսկապես լավ մեքենա, պետք է պատվիրես կամ Комфорт+ կամ Бизнес: Առաջ ընդհանրապես Бизнес սակագնից չէի օգտվում, մտածելում էի՝ ինչիս է պետք, դա հավանաբար պաշտոնյաների համար է: Բայց փորձեցի. գինը հարմար է, միևնույն ժամանակ նորմալ մեքենաներ են սպասարկում՝ ներկայանալի, հրաշալի վարորդներով: Բացի այդ, մեքենաներն առանց ֆիրմային գրության ու տաքսու տարբերանշանի են: Այնպես, որ ծանոթները երբեք գլխի չեն ընկնի, որ մեքենան Ձերը չէ: Հարևաններն էլ գուցե անգամ մտածեն, որ պաշտոնի բարձրացում է եղել և երթևեկում եք ծառայողական մեքենայով ու անձնական վարորդով: Պիտի շնորհակալություն հայտնեմ Яндекс-ին ու նաև նշեմ, որ նույնը սպասում եմ մյուսներից, իսկ երևանի վարորդներին կասեմ՝ մտածեք նաև մյուսների մասին, մեկ էլ տեսաք Ձեր նման մեկը Ձեզ հանդիպեց:

Lragir.am,
05-12-2019 11:23