Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում է

05-12-2019 18:29

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված  է «Ինտեր»-ի դեմ առաջիկա խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ներկայացրել է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակը, որտեղ 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը: Իտալիայի առաջնության 15 տուրի «Ինտեր»-«Ռոմա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին 23:45-ին:

Lragir.am,
05-12-2019 18:29