Մարկոս Պիզելին դեռ չի միանում «Արարատ-Արմենիա»-ին

05-12-2019 18:32

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին չի միացել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ակումբի մամուլի խոսնակ Դիանա Ղազարյանն ասաց, որ այս պահի դրությամբ նման բան չկա: Հայկական մի շարք ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Պիզելին առաջարկ է ստացել հայկական երկու ակումբներից, սակայն որոշել է միանալ «Արարատ-Արմենիա»-ին: Հայաստանի առաջնության ձմեռային դադարին «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն է 27 միավորով:

Lragir.am,
05-12-2019 18:32