Օլիվեր Վարհեյին ՔՀ ներկայացուցիչների հետ քննարկում է Արևելյան գործընկերության ապագան

05-12-2019 20:55

Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին մասնակցում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովին՝ «EaP4EU. Ուժերի համադրում՝ հանուն շահեկան գործընկերության» խորագրով, հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: Համաժողովին մասնակցում են քաղաքացիական հասարակության ավելի քան 200 ներկայացուցիչ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից, Ուկրաինայից և Եվրամիությունից: Նրանք քննարկելու են ԵՄ-ի և կառավարության, ինչպես նաև վեց երկրների հասարակությունների միջև գործընկերության ամրապնդմանն ուղղված ռազմավարությունն ու հեռանկարները:

Lragir.am,
05-12-2019 20:55