Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի

05-12-2019 22:00

Երևան քաղաքի ավագանին դեկտեմբերի 6-ին արտահերթ նիuտ կգումարի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 4492-Ա որոշմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- նշված է հաղորդագրության մեջ

Lragir.am,
05-12-2019 22:00