Փողկապը կնվիրեմ շեյխերին. Հայկ Մարությանը՝ ավագանու ԲՀԿ անդամին

06-12-2019 15:01

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին և քաղաքապետ Հայկ Մարությանի սեղանին փողկապ դրեց: Մարությանն էլ ասաց, որ փողկապը նվիրելու է շեյխերին և շեյխուհիներին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն Հայկ Մարությանին մեղադրում է Աբու Դաբիից եկած ներդրողներին պատշաճ վերաբերմունք ցույց չտալու համար: Հայկ Մարությանն էլ խոսել էր նրանց անհարգալից վերաբերմունքի մասին՝ նշելով նաև, որ եկել էին ջինսերով և մարզակոշիկներով՝ չպահելով դրեսկոդ:

Lragir.am,
06-12-2019 15:01