Բիլի Այլիշը հրապարակել է xanny երգի հոլովակը իր դեբյուտային ալբոմից

06-12-2019 17:04

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը YouTube-ում հրապարակել է xanny երգի հոլովակը իր WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO? դեբյուտային ալբոմից: Ինքն էլ հենց դարձել է տեսահոլովակի ռեժիսորը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սպիտակ պատերի եւ նստարանի ֆոնին երգչուհին երգում է այն մասին, որ իր բոլոր ընկերները կյանքն անցկացնում են երեկույթներում: Այդ ժամանակ նրա դեմքին հանգցնում են ծխախոտի մնացորդները, ինչին Բիլին ոչ մի ուշադրություն չի դարձնում: «Ես պասիվ ծխող եմ, բայց առաջվա պես կոլա եմ խմում: Ինձ կսաննի (հանգստացնող պատրաստուկ) հարկավոր չէ, որպեսզի ինձ լավ զգամ»,- ասվում է կոմպոզիցիայի տեքստում: Մի քանի ժամում հոլովակը հավաքել Է ավելի քան 8 միլիոն դիտում, 1,2 մլն լայք եւ գրեթե 90 հազար մեկնաբանություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
06-12-2019 17:04