Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է. Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք

06-12-2019 17:45

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի  հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է  հրապարակել քաղաքից և գրառում կատարել. «Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք: Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է… Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի: Սահմանը 26 տարի է՝ փակ է… Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պետք լինի Անի քաղաքի համար»:

Lragir.am,
06-12-2019 17:45