Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Սիրիայի հարցը

06-12-2019 21:14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է իսրայելական կողմը: «Քննարկվել են երկկողմ օրակարգում առկա մի շարք արդիական հարցեր, այդ թվում` հաշվի առնվել նաև 2020 թվականի հունվարին Ռուսաստանի նախագահի պլանավորված այցը Իսրայել», – ասվում է մամուլի  ծառայության հաղորդագրության մեջ:

Lragir.am,
06-12-2019 21:14