Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանին նվիրված համերգին

06-12-2019 21:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու անսպառ եռանդ:

Lragir.am,
06-12-2019 21:13