Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել է Բանդոլում հայկական խաչքարի պղծումը

06-12-2019 22:02

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը դեսպանությունը տարածել է ֆեյսբուքյան էջի միջոցով: «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում: Սոցցանցերում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը:

Lragir.am,
06-12-2019 22:02