Ինտերն ու Ռոման գոլ չխփեցին. Մխիթարյանը մեկնարկային կազմում էր

07-12-2019 11:16

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար Ինտերը հյուրընկալել էր Ռոմային: Խաղն ավարտվեց առանց գոլերի՝ 0-0: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ռոմայի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 89-րդ րոպեին: Ինտերը 38 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից 2 միավորով հետ է մնում Յուվենթուսը, որն իր հերթական խաղն անցկացնելու է դեկտեմբերի 7-ին: Ռոման վաստակեց 29 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Lragir.am,
07-12-2019 11:16