Էդգար Բաբայանն օգնել է ակումբին Դանիայի առաջնության 19-րդ տուրում

07-12-2019 11:45

Հայատսանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի հերթական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Հոբրոն» տանն ընդունեց «Հորսենս»-ին: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայաստանի ֆուտբոլի հավաքականից «Հոբրոն»-ի մեկնարկային կազմում էր և խաղին մասնակցեց առանց փոխարինման: Այս տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակում 12-րդն է և ունի 16 միավոր:

Lragir.am,
07-12-2019 11:45