«Մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք»

07-12-2019 14:13

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Ավան վարչական շրջան, մեր օրեր… Խուդյակով 188/2-ի հարևանությամբ: Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը: Սա ուղղակիորեն զազրելի է: Ու՞ր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը: Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շին. թույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք: Պահանջում եմ անմիջապես քանդել ապօրինությունը, և ինչպես քաղաքապետն է հաճախ ասում, մայթը վերադարձնել քաղաքացիներին: Հ.Գ. Վերախմբագրում եմ գրառումս, տեղադրում ևս երկու լուսանկար, որ որևէ մեկը չասի՝ մի գիշերում կամ մի քանի օրում են սարքել, չենք նկատել

Lragir.am,
07-12-2019 14:13