Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. վարչապետն անձամբ շնորհավորեց ընտանիքներին

07-12-2019 15:11

Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան: Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելեց: Լեռնանցք համայնք և շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին: «Շնորհավորում եմ բնակարանամուտի կապակցությամբ, մաղթում եմ բարեկեցություն, առողջություն: Հույս ունեմ, որ այս նոր բնակարանով ձեր կյանքում նոր երջանիկ էջեր կբացվեն: Լավ եղեք»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Բնակարանամուտը նշանավորվեց բազմազավակ ընտանիքի ու ՀՀ վարչապետի հետ խորհրդանշական լուսանկարով:

Lragir.am,
07-12-2019 15:11