Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

07-12-2019 19:35

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները նախարարին զեկուցել են հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում բուժում ստացող ժամկետային զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի, լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի և փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և ապաքինման ընթացքի վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև լեյտենանտ Ռաֆայել Ազիզյանի ծնողներին: Դավիթ Տոնոյանը  հավաստել  է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները սպայի ապաքինման և շարք վերադարձնելու համար: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը շրջել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, ծանոթացել անցկացվող լայնամասշտաբ շինարարական և վերանորոգման աշխատանքներին:

Lragir.am,
07-12-2019 19:35