Ականի վտանգի իրազեկման համար հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում

07-12-2019 20:43

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շուրջ 500 բուկլետ է տպագրել Ականների վտանգի իրազեկման թեմայով: Դրանք արաբերեն են, նախատեսված են սիրիացիների համար, պատմում են անվտանգ վարքագծի կանոնների մասին: Այս մասին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: Նրա խոսքով՝ ծանրոցը փոխանցվել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատանը, որպեսզի հասցվի Հալեպ: Բուկլետները տրամադրվելու են ՄԱԿ-ի Ականային գործունեության ծառայության ներկայացուցիչներին: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծմանը զուգահեռ պարբերաբար նաև իրազեկման դասընթացներ են կազմակերպում, որպեսզի ականների պայթյուններից տուժող քաղաքացիների թիվը կրճատվի:

Lragir.am,
07-12-2019 20:43