«ՀՅԴ-ում շատ են լավ երիտասարդները, կարծում եմ՝ ծերուկների խելքին պետք չի ընկնել»

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Պարոն Գևորգյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի շուրջ ստեղծված աղմուկը, մասնավորապես այն հայտարարությունը, որտեղ Հրանտ Մարգարյանը իշխանություններին պարտիզանական հարվածներ հասցնելու կոչ է անում: ՀՅԴ-ն չի գտնում իր տեղը, և դա բնական է, որովհետև ՀՅԴ-ն հիմա գործում է արդեն իր դարն ապրած, ծերացած մեթոդներով, սկզբունքներով, հայացքներով: ՀՅԴ-ում կան շատ լավ երիտասարդներ և կարծում եմ՝ Դաշնակցությունը ևս ներսում պետք է հեղափոխություն ապրի: Ինչ վերաբերում է պարտիզանական շարժմանը, եթե իրենք իրոք նման մտադրություններ ունենան, կստանան համարժեք, ոչ համարժեք, առավել քան համարժեք պատասխան: ՀՅԴ-ն, կարծում եք, չի՞ հաշտվում նոր իրողությունների հետ: ՀՅԴ-ն ինքն իրեն սպառել է: Դաշնակցության այսօրվա ղեկավարությունն իրեն սպառել է: Տեսեք, քանի տարի է իրենք էդտեղ են: Աշխարհը զարգանում է, երկիրը զարգանում է, հասարակությունը զարգանում է, իսկ իրենք մնացել են հին շրջանակների մեջ: Այն, ինչ 19-րդ դարի սկզբին կարող էր իրենից կշիռ ներկայացնել, հիմա դա չկա: Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդներին կուսակցության շարքերից արտաքսելու փաստը: Ես շատ տխրում եմ այդ կուսակցության համար, որ գնաց այդ ուղղությամբ, այլ ոչ թե իրավիճակին ադեկվատ քայլերի: Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների: Նման մտադրության  մասին խոսել է նաև ՀՅԴ-ն: Ինչպե՞ս եք գնահատում դա: Շատ ուրախ եմ, որ իրենք առաջվա պես իրար հետ են, իրար հետ սերտաճած, իրար հետ նույն մակարդակում: Միակ բանը, որ ափսոսում եմ, ՀՅԴ-ի երիտասարդներն են, որոնց արտաքսեցին կուսակցությունից: ՀՅԴ-ում շատ են լավ երիտասարդները և կարծում եմ՝ ծերուկների խելքին պետք չի ընկնել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
08-12-2019 13:59