Պոլսում պատրիարքի ընտրություններ են անցկացվել

08-12-2019 20:34

Այսօր առավոտյան Պոլսում պատրիարքական ընտրության 2֊րդ փուլն է: Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ի Ստամբուլում ընտրություններին հետևող թղթակիցը: Ստամբուլի յուրաքանչյուր հայկական եկեղեցի այսօր վերածվել է ընտրտատեղամասի, որոնց կից շենքում էլ ընթանում  է ընտրությունը: Այս պահին բավականին մարդաշատ է ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցին: Հենց այս ընտրատեղամասում է քվեարկելու Արամ սրբազան Աթեշյանը: Ընտրական տեղամասերը բացվել են դեկտեմբերի 8-ի առավոտյան: Նշենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ընդհանուր կրոնական խորհրդի ժողովը, որի ժամանակ ընտրվել են պատրիարքի ընտրության ժամանակ քվեի իրավունք ունեցող հոգևոական  պատվիրակները: Նրանք աշխարհական պատվիրակների հետ միասին կընտրեն պատրիարքին:

Lragir.am,
08-12-2019 20:34