Կադետների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները կվերադառնան երկու մեդալով

09-12-2019 10:05

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց  Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի: Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ  55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը , ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում  և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9  մարզիկի:

Lragir.am,
09-12-2019 10:05