Արոնյանը վերջինն է Grand Chess Tour-ում

09-12-2019 11:01

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարն ավարտեց 4-րդ տեղում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող մրցաշարի ընդհանուր հաշվարկում Արոնյանը, 28 հնարավորից հավաքելով 11 միավոր, գրավեց միայն վերջին` 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձավ Դին Լիժենը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրին Մաքսիմ Վաշիե-Լագրավը և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Lragir.am,
09-12-2019 11:01