Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան

09-12-2019 13:20

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջին օրերին լարվածություն չկա, կրակոցները նվազել են: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Այս պահին սահմանին իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան նախկինում եղել է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Վերջին երեք օրը սահմանին լարվածություն չկա, կրակոցները զարմանալիորեն նվազել են: Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում: Հաճախ լինում են նաև անկանոն կրակոցներ՝ ելնելով եղանակային պայմաններից: Մառախուղի ժամանակ երբեմն ինչ-որ բան են նկատում, չեն հասկանում ինչ է, չեն կողմնորոշվում և կրակ են արձակում, սակայն դա ուղղված չէ որևէ մեկի դեմ»,- նշեց Բալայանը: Նրա խոսքով՝ սահմանին ամեն ինչ գտնվում է օպերատիվ վերահսկողության տակ, և լայնածավալ կամ պաշտպանողական հարձակման նախանշաններ այս պահին չկան:

Lragir.am,
09-12-2019 13:20