Իլոն Մասքը Լոս Անջելեսի փողոցներով զբոսնել է Tesla-ի նոր Cybertruck էլեկտրապիկապով

09-12-2019 14:51

Ձեռնարկատեր Իլոն Մասքը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) փողոցներով զբոսնել է իր հիմնած Tesla ընկերության արտադրության Cybertruck էլեկտրապիկապի ղեկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է TMZ պորտալը: Գործարարին դեկտեմբերի 7-ի երեկոյան ավտոմոբիլի սալոնում նկատել են երգչուհի Քլեր Բուշեի հետ, որը հայտնի է Գրայմս կեղծանվամբ: Էլեկտրապիկապով Մասքը մոտեցել է «Նոբու» ռեստորանին՝ այն թողնելով հաստատության մուտքի մոտ: Պորտալը նշել է, որ ընթրիքից հետո միլիարդատիրոջ հետ Cybertruck է նստել ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնը: Electrek ինտերնետ-պորտալի տվյալներով՝ դա առաջին դեպքն է, երբ այդ պիկապը հայտնվել է Կալիֆոռնիայի մեգապոլիսի փողոցներում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրա սերիական արտադրությունը նախատեսված Է 2021 թվականին: Ընկերությունն արդեն Cybertruck-ի ավելի քան 250 հազար պատվեր է ստացել: Էլեկտրամեքենան, հասանելի է լինելու երեք գնային տարբերակով՝ 39,9 հազար դոլարով, 49,9 հազար դոլարով եւ 69,9 հազար դոլարով: Ամենաթանկ տարբերակում այն կարող է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 800 կիլոմետր, ինչպես նաեւ ժամում 100 կիլոմետր արագություն զարգացնել 2,9 վայրկյանում:

Lragir.am,
09-12-2019 14:51