Ֆինլանդիայի նոր վարչապետը աշխարհի ամենից երիտասարդ գործող ղեկավարն է

09-12-2019 15:01

Ֆինլանդիան նոր վարչապետ  ունի: Կառավարությունը գլխավորել է 34-ամյա Սաննա Մարինը՝ դառնալով աշխարհում գործող ղեկավարներից ամենից երիտասարդը: Նա նաև Ֆինլանդիայի պատմության ամենից երիտասարդ վարչապետն է: Նախքան վարչապետը դառնալը Մարինը եղել է Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարը: Անցած շաբաթ հրաժարական էր տվել վարչապետ Անտի Ռիննեն: Ձախ կենտրոնամետ կոալիցիայի անդամները, որի կազմում 5 կուսակցություններ են, ընտրել են Մարինին: Ի դեպ, 5 կուսակցություններն էլ կանայք են գլխավորում:

Lragir.am,
09-12-2019 15:01