Խիստ պատիժ ռուսական սպորտի նկատմամբ

09-12-2019 15:13

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, 4 տարով զրկել է Ռուսաստանին միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է WADA-ի մամուլի ծառայությունը: Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից կզրկվեն: Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):

Lragir.am,
09-12-2019 15:13