ՊՆ վարչական համալիրում անցկացվել է դասընթաց

09-12-2019 15:26

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ից 5-ը մասնակցել են ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության փորձագիտական խմբի՝ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վերաբերյալ դասընթացին: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի շրջանակում ներկայացվել են ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, տեղեկատվական-հոգեբանական գործողությունների գործիքակազմն ու ազդեցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս ոլորտում: Անցկացվել են գործնական պարապմունքներ ու խմբային քննարկումներ:

Lragir.am,
09-12-2019 15:26