ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը

09-12-2019 16:20

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին: Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ օրենքների նախագծի փաթեթի ընդունմամբ կբարձրանա համատիրության անդամների պատասխանատվությունը և կստեղծվի հանրային միջոցների արդյունավետ բաշխման համակարգ: Ըստ հեղինակի՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն և թափանցիկությանը:

Lragir.am,
09-12-2019 16:20