ՊՍԺ-ն, «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն հաղթեցին. Չեմպիոնների լիգա

12-12-2019 08:43

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի վերջին հանդիպումները: A խմբում ՊՍԺ-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը: «Ռեալն» արտագնա խաղում 1:3 հաշվով գերազանցեց «Բրյուգեին»: B խմբում «Բավարիա»-ն Մյունխենում 3:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմ»-ին, «Օլիմպիակոս»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Ցրվենա Զվեզդա»-ին: C խմբում «Շախտյոր»-ը 0:3 հաշվով զիջեց «Ատալանտա»-ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց Զագրեբի «Դինամո»-ին՝ 1:4: Եվ D խմբում «Յուվենտուս»-ը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտության մատնեց Լևերկուզենի «Բայերն»-ին, «Ատլետիկո»-ն նույն հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:

Lragir.am,
12-12-2019 08:43