Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

12-12-2019 09:56

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ: Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ մեր հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց:

Lragir.am,
12-12-2019 09:56