Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Սենատում իր դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը

12-12-2019 11:25

ԱՄՆ Սենատում հակաթուրքական պատժամիջոցների փաթեթի նախապատրաստումը Թուրքիայի ինքնիշխանության ու նրա ազգային անվտանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագծի ընդունումը Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողության և ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, որ «պատժամիջոցների իրական պատճառը որոշ շրջանակների հիասթափությունն է կապված ջախջախիչ հարվածի հետ, որը Թուրքիան հասցրել է Սիրիայի հյուսիսում երկար ժամանակ նախապատրաստվող նախագծին»:

Lragir.am,
12-12-2019 11:25