Դադարեցվում է «Ջիգոս Ջելրի» ՍՊԸ-ի՝ «Մերիդիան» ԱՏԳ-ում ներառվելու վկայականի գործողությունը

12-12-2019 11:59

«Ջիգոս Ջելրի» ՍՊԸ-ի՝ «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվում է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»–ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը դադարեցվել է համաձայն «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի 7-րդ Հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի ա) ենթակետի (Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է իրավունքի ուժով`կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում)»,- ասված է հիմնավորման մեջ:

Lragir.am,
12-12-2019 11:59