Պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան

12-12-2019 13:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց՝ կառավարությունը ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի է ու ի հեճուկս նախարարությունների: Ըստ նրա՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք: Ունենք մեծ նախարարություններ՝ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը հետևյալն է՝ ժամը երբ է լրանում, որ գնանք տուն, ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ պետական համակարգին այսօր «բրթում են», որ գնան խնդիրը լուծեն: «Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ եղավ: Ու պատճառ միշտ էլ կա, էն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին: Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառ միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում ա փախնի, մյուսը ցուցմունք չի տալիս: Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է: Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք: Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք: Վարչապետի կաբինետում գիտե՞ք ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այ ցավդ տանեմ, էդ ատկատները, որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք»,- ասաց Փաշինյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե այդ պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ ու ասենք՝ նորն ենք ստեղծում, բոլոր հաստիքները թափուր լինեն, համապատասխան մասնագետներ չեն գտնվի: «Ասենք՝ հրավիրում ենք աշխատանքի, տեսնենք քանի մարդ կարձագանքի դրան, այդ մարդկանցից քանի հոգին կունենան մասնագիտական անհրաժեշտ հմտություն, գիտենք, որ չի ունենա: Ինչո՞ւ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին որիշ բաներ, կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են՝ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական, տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետն ու նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես: Ու էդ համակարգը ստեղծածներն են, որ էսօր ասում են՝ ո՞նց է, որ բուհական համակարգում կիբերնետիկայի ֆակուլտետում հայոց լեզու, պատմություն առարկա ինչո՞ւ եք ուզում հանել: Ոչ ոք չի ասում, որ Հայաստանի շատ թե քիչ հնարավորություն ունեցող դիմորդների 90 տոկոսն ուզում են գնան, օրինակ, Անգլիայում սովորեն: Եկեք թեստ անենք անենք մեր պետական կառավարման համակարգում, ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում է՝ դիսերտացիայի կեսը կեղծ է: Վերջում էլ դու ես մեղավոր դուր գաիս, մարդը ճիշտ է ասում՝ բոլորինը կեղծ է, ինչո՞ւ եք միայն ինձ վրա կենտրոնացել: Այս կեղծիքի միջավայրում ինչքան ենք մենք շարունակելու ապրել, անընդհատ կանգնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այս հայտարարությունը վարչապետն արեց ՊԵԿ ռազմավարության քննարկման ժամանակ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անհամաձայնություններ ուներ ռազմավարության նախագծի վերաբերյալ: Վարչապետն ասաց՝ անհամաձայնությունների մի մասի հետ ինքը համաձայն չէ: Վարչապետն առաջարկեց ռազմավարությունն ընդունել:

Lragir.am,
12-12-2019 13:12