Կալանավոր է մահացել

13-12-2019 16:54

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը: Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր շնչառական անբավարարությունը: Վերջինս մեղադրվում էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով քննվող քրեական գործերով: Հ. Թումանյանը կալանավորվել և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ էր ընդունվել 07.12.2019թ., ապա 12.12.2019թ.-ին քրեակատարողական հիմնարկի բժշկի ցուցումով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ խրոնիկական ալկոհոլիզմ ախտորոշմամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Lragir.am,
13-12-2019 16:54