Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին

13-12-2019 21:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ձեզ եմ հղում ամենաանկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս՝ ընտրություններում վստահ հաղթանակի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը վերստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում: Վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության հաստատման նպատակով իրականացվող բարեփոխումները, նոր հորիզոններ են բացում հայ-բրիտանական համագործակցության համար»:

Lragir.am,
13-12-2019 21:35