Նաիրա Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին. Հրապարակ

14-12-2019 08:41

Հրապարակ թերթը գրում է. Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: «Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում եւ քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների: Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ եւ քաղաքապետի ուղղակի անգործությամբ»: Նաեւ` երեսով եք տալիս, որ ընտրել եք Փաշինյանին. է` չընտրեիք: «Անվերջ Հանրապետականի հետ կոալիցիան եւ այլ հետագծեր են հիշեցնում, գալիս է մի պահ, երբ դու էլ արդեն, կոռեկտությունը մի կողմ դնելով, պիտի հիշեցնես, որ եթե չլիներ «Բարգավաճը», գոնե լեգիտիմ ճանապարհով, խորհրդարանը վարչապետ չէր ընտրի»: Կարծում եք` իրենք փշաքաղվեցի՞ն ձեր այդ հիշեցումներից: «Իրենց կենսաբանական հոգեվիճակը մեզ բացարձակ չի հետաքրքրում»: Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է Փաշինյանի հեռացումը՝ պատրաստվո՞ւմ եք հունվարից հետո Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, Գագիկ Ծառուկյանի՞ն եք տեսնում այդ աթոռին: «Չկա նման բան»:

Lragir.am,
14-12-2019 08:41