Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման ահազանգով ուսումնասիրություն է իրականացվել

14-12-2019 20:47

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն: Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից:

Lragir.am,
14-12-2019 20:47