Պոլսի հայոց պատրիարքի արձագանքը ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը

15-12-2019 00:45

Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը թուրքական Սաբահ թերթի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Մաշալյանի կարծիքով, ճանաչումը բարոյական չէ, քանի որ ԱՄՆ-ն հարցն օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու համար: Նա նշում է, որ որպես հայեր հիասթափված են տեսնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը օգտագործվում է օտար երկրների խորհրդարանների կողմից ռազմավարական, տնտեսական և քաղաքական ճնշումների նպատակով: Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդն իր ներսում կկարողանա լուծել այս հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները: «Երբ երկու կողմերը չեն խոսում, երրորդ կողմերը խոսելու իրավունք են վերապահում իրենց: Այս հարցերը պետք է կարգավորվեն, բայց քանի դեռ չեն արվում, այն օգտագործվում է որպես լծակ Թուրքիայի դեմ», – ասել է Մաշալյանը:  

Lragir.am,
15-12-2019 00:45