Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները

15-12-2019 18:10

ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված ռազմակայանի ութ օբյեկտներում ավարտվել են վերանորոգման-վերականգնման և կանոնակարգերով նախատեսված աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՇ-ի մամուլի ծառայությունից, Երևանի և Գյումրու կայազորերում 2019-ին ռազմական ավանների վարչական, տնտեսական և ծառայողական օբյեկտներում անցկացվել են հաղորդակցության ուղիների, կաթսայատների, կոյուղու, ինժեներական ցանցերի, բնակելի օբյեկտների և զորանոցային բնակելի ֆոնդի վիճակի գնահատման,  կանոնակարգերով նախատեսված սպասարկման աշխատանքներ: 2020-ին նման աշխատանքներ կիրականացվեն Երևանի և Գյումրու կայազորերի ռազմական ավանների այլ օբյեկտներում:

Lragir.am,
15-12-2019 18:10