Երևանում կոտրել են մի քանի արագաչափեր

15-12-2019 18:16

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում միանգամից կոտրել ու վնասել են մի քանի արագաչափեր: Անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյաց պողոտայի 18 հասցեում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքը: Նույն օրը կոտրել են նաև Հալաբյան փողոցում գտնվող «Թումո» կենտրոնի հարևանությամբ, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը, Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափ սարքի ապակին: Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Խաչատուր Ա-ին: Վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող աստիճանավանդակն ու երկաթյա մահակը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Lragir.am,
15-12-2019 18:16