Մխիթարյանը փոխարինման մտավ և գոլ խփեց, Ռոման հաղթեց ՍՊԱԼ-ին

15-12-2019 23:03

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ռոմա»-ՍՊԱԼ խաղում օգնեց մայրաքաղաքային թիմին հաղթանակ տոնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց ՍՊԱԼ-ին և առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 78-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփեց «գայլերի» երրորդ գնդակը: Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 32 միավոր: Առաջատարը 39 միավորով «Յուվենտուս»-ն է:  

Lragir.am,
15-12-2019 23:03