Ոստիկանները բացահայտել են Էրեբունու Երկաթուղայինների 2-րդ փողոցում կատարված սպանությունը

19-12-2019 17:01

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի ու Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր: Իրավապահները համատեղ աշխատանքով պարզեցին դեպքի վայրը: Երկաթուղայինների 2-րդ փողոցում հայտնաբերվեցին արնանման հետքեր: Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվեց: Տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում կասկածվողին՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Lragir.am,
19-12-2019 17:01